ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջոն Քերիի նամակը՝ Ալիևին

Ջոն Քերիի նամակը՝ Ալիևին
07.01.2014 | 20:48

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ Նամակում Քերին շնորհավորել է «Շահդենիզ-2» նախագծի վերաբերյալ վերջնական ներդրումային որոշման ստորագրման կապակցությամբ: «Դեկտեմբերի 17-ին ստորագրված այդ որոշումը խորհրդանշում է Ադրբեջանի պատմության կարևոր փուլը: Այդ քայլով Ադրբեջանը վերածվում է էներգետիկ ռեսուրսների նոր հուսալի աղբյուրի՝ նպաստելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը: Հարավային գազային միջանցքի իրականացումը ձեռնտու է կոնսորցիումի բազմաթիվ գործընկերների և հարևանների համար, միաժամանակ, այն ամրապնդում է Ադրբեջանի անկախությունը: Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ես խոստանում եմ Ձեզ երկարաժամկետ աջակցություն»,- ասված է ԱՄՆ թիվ մեկ դիվանագետի նամակում:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ